Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում հավաքված ցուցարարները քիչ առաջ փակել են Գրիգոր Լուսավորիչ փողոցը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները, մասնավորապես, հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ հրաժարվում են բացել փողոցը: Նրանք կաթվածահար են արել այս հատվածում երթեւեկությունը. ցուցարարներն աղբամաններով ու նստարաններով փակել են փողոցը՝ թույլ չտալով որեւէ մեքենայի անցնել:

Ոստիկանները քիչ առաջ փորձել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին, սակայն չի հաջողվել: