Ազգային ժողովում կարծիքների փոխանակման փուլից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ այսօր դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն դերակատարումը, որն ունենալու է վարչապետը ապագա Կառավարությունում, որը անհամեմատելի է կիսանախագահական համակարգի հետ։

Ըստ Սարգսյանի՝ մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն և սա չի լինելու Սերժ Սագսյանի իշխանությունը․ «Այլևս չկա նկարի իշխանություն»,-ասաց Սարգսյանն՝ Աստծուն փառք տալով, որ ԱԺ նիստերի դահլիճում իր նկարը կախված չէ։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ եթե անգամ ընկալվում է, ապա ժանրի կանոնից է բխում դժգոհելն ու քննադատելը։

Վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք կապրենք լուսավոր Հայաստանում, եթե հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն։