Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցն ավարտելով շարժվեցին դեպի ԱԳՆ շենք: Նրանք կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը:

Փաշինյանը կոչ արեց կանգնել դռների դիմաց: Նա կոչ արեց ներսում գտնվողներին եւ միանալ իրենց պայքարին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին եւս ցուցարարները երթով հասել էին ԱԳՆ շենք ու որոշ ժամանակով արգելափակել մուտքը: Այս շենքում են գտվում նաեւ Սփյուռքի, Մշակույթի, Կրթության եւ գիտության, Արդարադատության նախարարությունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: