«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետացման օրը ԱԺ դռան մոտ նստած Միհրան Հակոբյանին հարցրինք՝ «բզբզում» էիք դռան մոտ, որ հրաբուխները չզարթնե՞ն՝ կանխեք ընդդիմության «սպասվող» հրավառությո՞ւնն ԱԺ-ում։ «Իհարկե` ոչ»:

Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ Արա Սաղաթելյանին ու Միհրան Հակոբյանին նստեցրել էին դահլիճի դռան մոտ, որ եթե Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը որոշեն կրկնել իրենց ակցիան, կանխեն։ Իսկ Սերժ Սարգսյանն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց` «հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն»:

«Ասաց այն, ինչ ասաց, ընդ որում՝ ասաց շատ ուղիղ և շատ թափանցիկ»: Ո՞ւմ նկատի ուներ: «Բզբզողներին»: Անունները՝ ի՞նչ «ծագում» ունեն նրանք` գեոքաղաքակա՞ն, նախկին իշխանությո՞ւն, թե՞ ձեր միջից են` ՀՀԿ-ական։ «Բզբզողները հոգնակի թվով էր ասված, ուստի պետք է հասկանալ` միգուցե գեոքաղաքական, միգուցե` մեկ այլ, բայց` հոգնակի, ինչը նշանակում է, որ նրանք շատ են»: Փաստորեն, իրենք եւս մեծամասնություն են, ուրեմն կարող է եւ գան իշխանության։ «Կարողանում են` չե՞ն գալիս»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: