Քիչ առաջ Կառավարական շենք 3 մասնաշենքի դիմաց գետնին նստած հավաքի մասնակիցներից ոմանց ոստիկանոթյունը բերման ենթարկեց: Ցուցարարներից երկուսը մտել էին ոստիկանական ավտոմեքենայի տակ և թույլ չէին տալիս, որպեսզի այն շարժվի:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան հավաքվել Կառավարության շենքի դիմաց և թույլ չտալ աշխատակիցները մտնել շենք:

«Մուտք գործել նախարարությունների ու գերատեսչությունների շենքեր. պաշտոնյաների կաբինետներում սկսել նստացույց»,- կոչ էր արել Ն. Փաշինյանը: