Այսօր առավոտից լարված իրավիճակ է Երևան-Աբովյան մայրուղում՝ Երևան մտնող հատվածում: Քաղաքացիները մոտ 30 րոպեով փակել են մայրուղին: Հետո ոստիկանները մարդկանց հեռացրել են ու բացել ճանապարհը: Ակցիայի մասնակիցների թվում կան երեխաներ, քաղաքացիներն իրենց հետ բերել են իրենց երեխաներին, նաև նրանք են փողոցը փակելու գործողություններին մասնակցել:
Մայրուղու վրա գտնվող անձինք մարդկանց կոչ են անում միանալ իրենց իրավունքների համար պայքարին:
«Էս երեխեքը զրկված են ամեն ինչից, ոչ նորմալ հաց ունեն, ոչ ապրուստ ունեն, ոչ էլ ապագ»,- հայտարարեցին ակցիային մասնակցող Պտղնի գյուղի բնակիչները: