Այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան Հանրապետության հրապարակի հատվածից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ազատ է արձակվել:

Ազատ արձակվելուց հետո նա հայտնել է, որ գնում է միանալու իր ընկերներին եւ շարունակելու է փակել փողոցները:

Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:

Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 52-ի, նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին: