Դասախոս Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ
Դասախոս ընկերներից ով ա միանում այս հայտարարությունը, + դրեք ու գրեք ձեր գիտական կոչումը, եթե չունեք ոչինչ
Մենք՝ Հայաստանի տարբեր բուհերի դասախոսներս, դատապարտում ենք ուսանողների և դպրոցականների նկատմամբ խաղաղ ցույցերի ընթացքում հաճախակի դարձած բռնությունները: Վերջին օրերին հարյուրավոր պատանիներ ու երիտասարդներ են բերման ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, նրանց մի մասը ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնության:
Մասնակցելով խաղաղ հավաքներին՝ սովորողները չեն խախտում որևէ օրենք, հակառակը՝ իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքները: Համոզված ենք. ՀՀ երիտասարդ քաղաքացիների՝ քաղաքական դիրքորոշում արտահայտելու գործողությունները միայն խրախուսանքի և աջակցության են արժանի, այդ թվում՝ ուսուցիչների և դասախոսների կողմից: Հետևաբար, մենք պահանջում ենք չխոչընդոտել նրանց ազատ կամքի արտահայտումն ու դադարեցնել նրանց հանդեպ բռնությունները:
Հայտարարությունը բաց է ստորագրման համար: