Սիրված դերասան Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված հասարակության ըդվզման և Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ:

Նա իր էջում մասնավորապես գրել է՝

«Հարգարժան Սերժ Ազատի Սարգսյան ջան, խնդրում եմ Քայլ Արեք, հրաժարական ներկայացրեք: Այդ քայլով, Դուք հնարավորություն կտաք խուսափել հնարավոր բախումներից, և ի վերջո մեր ոստիկաններնել են մեղք. տանջվում են մեր հետ միասին:

Ընդամենը պետք է ասեք՝ հրաժարվում եմ, և վերջ: Այդ նախադասությունը ասելը բարդ չի, հավատացեք: Նախապես շնորհակալ ենք»:

Վերջում, դերասանն ավելացրել է՝ «Ինձ լսելու ա, խայտառակ լինենք»: