Այսօր հանդիպում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև։ Բանակցությունները դեռ չսկսված ավարտվեցին։ Նիկոլ Փաշինյանը խոսեց կտրուկ և առանց որևէ կառուցողական ճանապարհների, իսկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ուղղակի չշարունակեց բանակցությունները։ 

Ընդդիմադիր գործիչը պետք է հասկանար, որ Սերժ Սարգսյանի բանակցությունների գալը նշանակում է կառուցողական բանակցությունների սկիզբ, բայց այս պահին ունենք այն ինչ ունենք։ 

Քաղաքական գործիչը պետք է մի քիչ պրագմատիկ լինի, իսկ ամբիցիաները խանգարեցին Նիկոլ Փաշինյանին  կառուցողական գործել։ Փաշինյանը կարող է ժողովրդի հավաքված և միասնական ուժն օգտագործել և հետագայում ճիշտ ընդդիմադիր ուժ կառուցել, բայց այս պահին նրա քայլերը սխալներ են պարունակում։
 
Հանրահավքը, եթե դադարեցվի դա տապալված բանակցությունների արդյունք կլինի, իսկ ՔՊ-ն կկորցնի այն բոլոր առավելությունները, որն ուներ։ Փաշինյանը պետք է մտածի և փոխի իր քայլերը և հաջորդ անգամ բանակցությունների չկա ռազմական շորերով։