Երաժիշտ Սերժ Թանկյանն արձագանքել է այսօր Երևանում տեղի ունեցող դեպքերին:
«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացի սպառնաց Հայաստանի քաղաքացիներին 2008 թվականի մարտի 1-ի բռնությամբ, եթե չդադարեցնեն ցույցը և դիմադրությունը: Նա կարծես թե լրիվ կորցրել է կապն իրականության հետ: Հայաստանի խորհրդարանը պետք է անմիջապես նրանից վերցնի լիազորություններն արյունահեղությունից խուսափելու համար», - գրել է Թանկյանը:

Նյութի աղբյուրը ՝ Lragir.am