Այսօր Վանաձորում գործադուլ են հայտարարել «Գլորիա» կարի ֆաբրիկայի զույգ մասնաճյուղերի աշխատողները՝ ընդհանուր թվով շուրջ 3 հազար կանայք: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ճանապարհին նրանց միացան Վանաձորի պետական համալսարանի ուսանողները, քաղաքի շուկայի, առևտրի կենտրոնների, ոչ-պարենային ապրանքների առևտրի կետերի, «Բազում» ֆադրիկայի աշխատողները:
Երթի մասնակիցները երկկողմանի փակել են Վանաձորի գլխավոր փողոցը։ Ոստիկաններին դեռևս չի հաջողվում գոնե միակողմանի վերականգնել երթևեկությունը։