Դերասան Սոս Ջանիբեկյանին զարմացրեցին իրեն Արմենիա TV-ից հեռացնելու խոսակցությունները: Համացանցում նման տեղեկություններ են տարածվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ երբեք էլ Արմենիա TV-ի մշտական աշխատող չի եղել:

«Ես գործ չունեի Արմենիա TV-ում: Ոչ պրոեկտ ունեի, ոչ էլ առաջիկա պլաններում կային, որ պետք է սկսեինք: Ես երբեք այնտեղ մշտական աշխատող չեմ եղել: Պայմանագրային գնացել եմ պրոեկտով աշխատել եմ: Պրոեկտը վերջացել է, էլ գործ չի եղել»,- ասաց նա:

Դերասանը նաեւ կոչ արեց, որ ժողովուրդը համախմբի, որպեսզի ԱԺ ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն:

«Ժողովրդին կոչ եմ անում, որ ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանին թողնեն, որովհետեւ դա բռնություն է, իսկ մենք խաղաղ եւ ձեռքերը բարձր շարժումով պահանջում ենք, որ չլինի բռնություն»,- ասաց նա:

Սոս Ջանիբեկյանը միացել է #ԻմՔայլին: Երեկ՝ ապրիլի 22-ին, հանրահավաքի ժամանակ նա նույնիսկ ելույթ ունեցավ:


Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/136079