Համընդհանուր հավաքի պատճառով Երեւան քաղաքում երթեւեկությունը եւ մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:

Ոստիկանությունը խնդրում է դրսեւորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը եւ չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը:

Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ եւ բնականոն ընթացքով իրականացնող բոլոր հավաքներին: