Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ և անկորուստ ճանապարհը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: