Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վերջին իրադարձությունները:

«Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու եւ պահպանել միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մոտ 2 ժամ առաջ հրաժարական է տվել: