ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանում ապրիլի 23-ի իրադարձություններին, ասել է . «Փառք աստծո, Նիկոլը լեզու ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա, կարում ա ժողովրդին հանի էլ, էդ ով ումն ա ջարդում, եթե մարդիկ կան մեղավոր են կամ հարկ ու տուրք չեն տվել, թող պահանջեն, բերեն տան: Հետո ոչ մեկին չի կարելի տենց անել, թող դնեն օրենքով ով ինչ արել ա սաղ… թող ամենքն իրա գործն անի, միլիցան էլ իրա գործն անի:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ լինելուն՝ Գրիգորյանն ասել է, որ ինքը երկրապահի կողմից ներկայացուցչություն ունի Հանրապետական կուսակցությունում: Ցուցակով ինձ գրել ա գնացել ա: Գրիգորյանը նշել է, որ ոչ թե ՀՀԿ խմբակցության անդամ է, այլ պարզապես խմբակցության մեջ է, երկրապահ է: