Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում հատուկ ասուլիս է կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան էջից, որով հեռարձակվում է ասուլիսը, հայազգի պատգամավորն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալին և ճիշտ անունով կոչի տեղի ունեցածը՝ ներկայում և ապագայում նման ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:

«1915 թվականին այս օրը՝ ապրիլի 24-ին, բազմաթիվ հայ մտավորականներ ու գործիչներ ձերբակալվել և ուղարկվել են մահվան: Ես 2016 թվականի նոյեմբերի 4-ին նույն զգացումներն ունեցա, երբ Թուրքիայում ձերբակալվեցին իմ կուսակից մի շարք պատգամավորներ: Ապրիլի 24-ին սպանվածներից Գրիգոր Զոհրապն էլ էր Մեջլիսի պատգամավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։