«Հանրապետություն»-ը իր բոլոր ուժերով եւ հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին:

«Հանրապետություն» կուսակցությունը դիմելով իր անդամներին եւ համակիրներին հայտարարում է.«Ապրիլի 25-ին, ժամը 10:30-ին հավաքվում ենք Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ։

Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով եւ հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: