«Ծառուկյան» դաշինքը միացել է Նիկոլ Փաշինյանի բողոքի շարժմանը, բայց դա չի ենթադրում, որ անվերապահորեն աջակցում է նրա թեկնածությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում իր ձայները տալ որևէ մեկին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Մենք ներկայացնում ենք երկրի երկրորդ քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել ենք և կշարունակենք լինել մեր ժողովրդի կողքին։ Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին», — ասաց Էնֆիաջյանը։

Միաժամանակ տվյալ քաղաքական ուժը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք կկանխեն ուժի հետագա կիրառումը և արյունահեղությունը, վստահ է Էնֆիաջյանը։


Որտեղից է «Ելքը» 53 ձայն գտնելու Փաշինյանի համար. Մարուքյանը ներկայացրել է թվաբանությունը
«Ժողովրդի անվտանգությունը վեր է ամեն ինչից», — ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում