Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ նշված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին:
Հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երեւան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երեւան քաղաքի իշխանությունը եւս պետք է փոխվի։
Հիմք ընդունելով վերոգրյալը Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը եւ ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։