Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Այդ մասին նա առաջինը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսայանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու առաջարկին՝ ընդգծել եմ, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել է իմ՝ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ ներկայացրած դիրքորոշումը, և նշել, որ այն համահունչ է միջազգային գործընկերների դիրքորոշմանը»: