ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: