«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նաիրիտցիները պահանջում են դադարեցնել գործարանի գույքի օտարումը: Նրանք բարձրացնում են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ եւ լսում իրենց հուզող հարցերը:

Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը հնարավոր է վերագործարկել եւ ստանալ շահույթ: Նաեւ նշել են, որ այս պահին կան գործարանը վերագործարկել ցանկացող շահագրգիռ անձիք, սակայն ՀՀ կառավարությունը ընդառաջ չի գնում եւ չի աջակցում, որպեսզի վերջիններս աուդիտ իրականացնեն եւ անցնեն հետագա քայլերին: