Ապրիլի 25-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 25-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի փողոցի թիվ 29 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 25-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 25-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն: