ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի եւ ՊՆ նախկին շենքի միջեւ ընկած հատվածից:

Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Արցախ պուրակում. դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

«Ապրիլի 27-ին եւ 28-ին առժամանակ դադարեցնում ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները Երեւանում եւ մարզերում: Սա արվում է մեր ավտոերթերը չխոչընդոտելու, ինչպես նաեւ մեր շարժման մասնակիցներին հանգստանալու հնարավորություն տալու համար: Ապրիլի 29-ից գործողությունները Երեւանում ու ողջ հանրապետությունում վերսկսվում են ամբողջ ծավալով»,-նշել էր նա: