Հ.Յ Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ ասվում է. «Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության եւ օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ եւ գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի եւ Արսեն Համբարձումյանի հետ