Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին Ազգային ժողով է գնացել։ Այս պահին նա գտնվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի խմբակցության հետ հանդիպելու առաջարկին, Փաշինյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, թե ՀՀԿ-ի հետ արդեն շփումներ կան։

«Աշխատանքային ֆորմատով կքննարկենք, ավելի ընդլայնված հանդիպում կլինի»,- նշել է նա։