Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:
Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:
Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: