ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հատուկ նիստ է հրավիրել, որտեղ պատգամավորները հանդիպել են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Հովհաննիսյանը հարցրել է՝ ինչպես է վարչապետի թեկնածուն պատկերացնում այդ գործընթացը:
Փաշինյանը նշել է՝ ՀՀ օրենսդրության խստիվ պահպանմամբ: «ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, ինչպես կարող է կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել», - ասել է նա:
Փաշինյանի խոսքով, որ չպետք է միանձնյա կամ նեղ թիմային որոշումներ կայացվեն: Պետք է քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների կարծիքները հաշվի առնվեն, նշել է նա: