ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ եթե ինքը որոշում է, որ պետք է քվեարկել ինչ-որ թեկնածուի օգտին, ապա ամբողջ խմբակցությունն այդպես է քվեարկելու:
ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հայտարարել է, որ երբ 2015 թվականին ինքը ժողովրդին ոտքի էր հանել, իշխանությունը մեկ գիշերվա ընթացքում ձերբակալել է իր 639 կողմնակիցների:
Խոսելով տեղի ունեցող շարժման մասին Ծառուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ գրագետ, շատ պատրաստված քայլ կատարեց, որը ժողովրդի համար անհնար էր թվում, ոչ ոք չէր հավատում, որ Փաշինյանը կարող էր այդպիսի հաջողության ու հաղթանակի հասնել:
Գագիկ Ծառուկյանի խոսքով, հիմա, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ժողովուրդը կարողանում է ազատ դուրս գալ ու ասել իր խոսքը: