Մանրամասները՝ տեսանյութում։ Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը, նա էլ իր հերթին կենտրոնացրել է ժողովրդական այսպես վստահությունը իր անձի մեջ և հանդիսանում է փաստորեն պետության ղեկավարի թեկնածու՝ ժողովրդական թեկնածու, և որպես այդպիսին նա դառնում է թիրախ, թիրախ և այն ներքին ուժերի համար, որոնք չեն ցանկանա զրկվել իրենց գերշահույթներից, իրենց արտոնություններից, իրենց տարբեր այլ՝ առհասարակ օրենքից դուրս գտնվող կարգավիճակից, այնպես էլ գուցե որոշ արտաքին ուժերի համար, որոնք չեն ցանկանա տեսնել Հայաստանը ուժեղ և դեպի իր պետական կայացումը գնացող պետություն, մի բան որը մինչև այսօր այդպես էլ չէր ստացվում:

Հայաստանը կարելի է ասել կայացած պետություն չէ՝ մինչև այսօր, և ոչ էլ հայական կայացած պետություն է՝ իր հայկական այն ամբողջական իմաստով: Այս խնդիրը՝ անվտանգության, հետևաբար պետք է այսօրվանից դրան ուշադրություն դարձվի և նաև այսօրվա իշխանությունը ի դեմս և՛ վարչապետի՝ ժամանակավոր, և՛ ԱԱԾ-ի պետի, ոստիկանապետի պետք է հասկանան, որ այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է իրենց վրա: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=36886&l=am