-Երկրում տիրող իրավիճակից հնարավո՞ր է սահմանում լարվածություն և կա այսպիսի խոսակցություն ևս, մտավախություններ, փոփոխությունների հետ կապված իշխանության. Արցախյան խմդիրը: Կխնդրեի անդրարադառնաք:

Ուրեմն տեսեք սա ֆոկուսնիկ Վանոյի տրյուգն է, էստեղ ասում է. ժողովուրդը հաց չունի ուտելու, ասում է սուս մնացեք Նոյեմբերյանում թուրքը հարձակվել է հացդ բաժանի ժողովրդին: Ուրեմն դա չկա, եթե կա, բանակ ունենք, բանակը պետք է լինի սահմանին և ուրեմն նրանց սահմանադրական պարտականությունն է: Արցախի խնդրում ոչինչ չկա՝ ռուսներն են հավաստիացնում, որ Ալիևի ականջները քաշել են՝ «չես կարող» և այլն: Մենք մեր ներքին դեմոկրատական հարցն ենք լուծում, մենք լուծում ենք մեր արքետիպի վերականգնման հարցը, մենք արդյունաբերության վերականգնման ըստ էության, գիտության վերագործարկման և բարձր մշակույթ ստեղծելու հարցերն ենք լուծում: Դրա համար աշխարհում ոչ մեկը չի կարող վատ բան ասել:

Քրիստոնեական Հայաստանը, որպես համաշխարհային քաղաքակրթության հիմնական կենտրոն վերադառնում է, վերադառնում են Նոյի սպիտակ աղավնիով, որը բարեբեր լուրը բերեց, ավետիսը՝ ագռավը գնացել և այլևս չի վերադարձել, և նա երրորդ հանրապետությունն է, նա մնացել է որպես թշվառության, արտագաղթի, կոռուպցիայի անհասկանալի գործընթացների հայրենիք, գիտության ոչնչացման պետականություն: Երրորդ հանրապետություն՝ որպես ագռավ, չի վերադարձել, եկել է ավետիսը սպիտակ աղավնին և նա բարեբեր լուրը բերել է: Մենք հիմնադրել ենք ,նույնիսկ կարող եմ ասել, ապրում ենք չորրորդ հանրապետության շրջանում:

-Պարոն Շիրինյան, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, որ չկարողացան անել դեռևս ներկա և նախորդ առաջնորդները:

Ուրեմն նա կարողացավ ճանաչել ժողովրդին, իրար միացում եղավ՝ ժողովուրդ և՛ զանգված, և՛ իրա առաջնորդը՝ միջից է: Սա նշանակում է շարժման մաքուր ակունքներից ծնվեց քաղաքական գործիչ՝ Նիկոլ Փաշինյանը, որին ասեմ, որ ես չեմ ճանաչում: Սա ինքը արեց, ոչ մեկը չկարողացավ անել:
Մանրամասները տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am