ԱԺ նիստում, երբ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երեխաների՝ ցույցերին մասանկցելու մասին հարցին, ԱԺ նախագահ Արա Բաբլոնայնը բոյկոտեց նիստը:

«Պարոն Փաշինյան, ես 10 րպեով կլքեմ նիստերի դահլիճը՝ որպես բողոք այն ամենի կապակցությամբ, որ դուք ասացիք երեխաների մասին: Եթե դուք ընտրվեք վարչապետ, երբեք չկրկնեք այն, ինչ ասացիք»,- ասաց Բաբլոյանը՝ լքելով նիստերի դահլիճը:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հարց էր ուղղել Փաշինյանին, թե ինչպես է վերաբերում նրան, որ երեխաները մասնակցում են ցույցերին: Ի պատասխան Փաշինյանն ասել էր, որ Ղարաբաղյան շաժման օրերին ինքը դպրոցական էր, կազմակերպում էր երթեր, բողոքի ակցիաներ ու դասադուլներ: Իր երեխաները ևս մասնակցել են այն գործըթնացներին, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին:

«Մեր շարժման ամենահզոր մասնակիցներից մեկը համարում եմ աշակերտներին: Սա նշանակում է, որ այսօր տեղի ունեցածի հիշողությունը չի կորելու: Առնվազն առաջիկա հարյուր տարում այս պատմությունը պատմվելու է: Եվ ես այս պրոցեսը համարում եմ քաղաքացիական լրջագույն դպրոց աշակերտների, ուսանողների, երիտասարդության համար: Ես ուղղակի ողջունում եմ աշակերտների ակտիվությունը և հուսով եմ, որ այն կշարունակվի»,- ասել էր Փաշինյանը: