ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ վարչապետի թեկնածուի քվեարկության հարցում ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը:

"Ֆրակցիային հարցրա, ֆրակցիան ղեկավարություն ունի, մենք ֆրակցիայի անդամ ենք, ինչ կորոշի, մենք էլ պիտի կատարենք: Եթե ես անհատական ընտրված ըլնեի, ոնց որ առաջ էր, ինչ ուզենայի, էն էլ կանեի":

Հարցին, թե ՀՀԿ-ի սխալը ո՞րն էր, որ ամեն ինչ այսպես եղավ, նա պատասխանեց՝ հետո պատմությունը ցույց կտա: "Իմ խիղճը մաքուր ա",- հավելեց Սարոյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իրենց ընդդիմադիրի դերում պատկերացնո՞ւմ է: "Ես երբ եմ իշխանության հետ եղել որ, հա էլ ընդդիմադիր եմ եղել էլի: Ես միշտ եղել եմ ժողովրդի յանից, խոսացել եմ: Պրոստո վատը գիտես ի՞նչն ա, որ Նիկոլը դառնալու ա իշխանություն, ես նորից մնամ իմ տեղում":

Դիտարկմանը, թե փաստորեն Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ էր, երբ ասում էր, որ իշխանությունը փողոցում դրած էր, ժողովուրդը վերցրեց, Սարոյանը պատասխանեց. "Ժողովուրդը ինչ որոշի, ըտենց էլ պետք ա եղնի: Նիկոլը կեղնի, Սեյրան, թե Պողոս, ժողովուրդը ինչ ուզենա, կարա անի":