Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ։

Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար և եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք։

Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա։