Հայաստանի հանրապետական կուսակցությունն իրեն ընդդիմություն կհամարի չնայած խորհրդարանում մեծամասնության։ Այս մասին Associated Press–ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Իմ անձնական կարծիքով՝ նոր քաղաքական ուժի հետ համագործակցելու ոչ մի միջոց չկա։ Մենք այդ կառավարության մաս չենք կազմի»,–հայտնել է նա։

Աշոտյանը հաստատել է, որ նրանք կաջակցեն վարչապետի ընտրությանը, եթե փողոցներում հանգիստ լինի. «Մենք երկու չափանիշ ունեինք ցանկացած թեկնածուի աջակցելու համար։ Առաջինը՝ դա անհրաժեշտ ստորագրությունների շեմն էր։ Երկորդը՝ հանգստացնել իրավիճակը փողոցներում, չարգելափակել միջպետական ճանապարհները, օդանավակայանները եւ այլն։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը բավարարում է այս չափանիշներին»,–նշել է նա։

Լուրեր Հայաս