Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մ.Խորենացու եւ Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որը հարվածից առաջ է հրվել եւ վրաերթի ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 21.10-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 21.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Զ.Սարկավագի եւ Ֆանարջյան փողոցների խաչմերում «ՎԱԶ-2110» անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: