Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 MG 945 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին եւ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վթարի փաստով հետաքննությունը կատարում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը: