ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը կստանձնի Արմենուհի Կյուրեղյանը, անկախ նրանից, որ Աղվան Վարդանյանը դեռ պատգամավոր է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Սահմանադրության ոտնահարում է, եթե պատգամավորին հարկադրում են վայր դնել մանդատը, քանի որ պատգամավորը քվեարկում է իր խղճի մտոք, Ռուստամյանն ասաց. «Չգիտես ինչու առաջաին նախագահն է ակտիվացել, ինչ-որ մի բաժակ ջրում փորձում են փոթորիկ ստեղծել անհասկանալի պատճառներով: Եթե խոսում ենք պատգամավորի իրավունքի մասին, որ նա առաջնորդվում է իր համոզումով եւ խղճով, Աղվան Վարդանյանը հենց այդպես էլ արել է. իր համոզումով չի մասնակցել Փաշինյանի քվեարկությանը, իր խղճով վայր է դրել մանդատը»:

Նրա խոսքով, երբ խոսում են ՀՅԴ-ի ավանդույթներից, ոմանք ցնցումների մեջ են ընկնում, բայց այդ ավանդույթների շնորհիվ է նաեւ, որ 128 տարի ՀՅԴ-ն գոյություն ունի. «Եթե մենք ասել ենք, որ ՀՅԴ-ն պատժական միջոցներ կկիրառի, մենք խոսել ենք մեր կուսակցության ներքին կարգապահւթյան եւ կանոնադրության մասին: Աղվան Վարդանյանի հեռացումը որեւէ կերպ Սահմանադրությանը չի հակասում»,-ընդգծեց Արմեն Ռուստամյանը: