Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վարչապետ ընտրվելու դեպքում գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու մասին խոսակցություններին և դժգոհություններին, թե գործարարները կրկին վերադառնալու են իշխանություն, ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու»:

Նա հավելեց, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում խաղի նոր կանոնները բոլորի համար պետք է պարզ լինեն: «Խաղի կանոնն օրինականությունն է: Բայց ես կրկնում եմ, որ վենդետաներ մեր երկրում չեն լինելու: Հայաստանում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ձևավորելու: Վենդետաներ չեն լինելու ոչ մի հարցով»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը վստահեցրեց, որ առաջիկայում հանրությունը ստանալու է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները և առկա խնդիրների լուծման ուղիները: «Ես ասում եմ, որ այն սիրո և համերաշխության մթնոլորտը, որը հիմա կա Հայաստանում, չպետք է խաթարվի, սակայն դա չի նշանակում, որ այն նպատակները, որոնք մենք մեր առաջ դրել ենք, չեն լուծվելու: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու հարցը մենք լուծելու ենք, ինչպես և մնացած բոլոր խնդիրները»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ իր վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: «Իմ վարչապետ ընտրվելու պահից բոլորը ոչ միայն կարող են և պետք է փորձեն ներկրել՝ ինչ ցանկանում են, այլև մենք էլ պետք է հետևենք, որպեսզի նույն իրավիճակը չշարունակվի»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը նաև վստահեցրեց՝ եթե ընտրվի վարչապետի պաշտոնում, կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց:Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վարչապետ ընտրվելու դեպքում գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու մասին խոսակցություններին և դժգոհություններին, թե գործարարները կրկին վերադառնալու են իշխանություն, ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու»:

Նա հավելեց, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում խաղի նոր կանոնները բոլորի համար պետք է պարզ լինեն: «Խաղի կանոնն օրինականությունն է: Բայց ես կրկնում եմ, որ վենդետաներ մեր երկրում չեն լինելու: Հայաստանում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ձևավորելու: Վենդետաներ չեն լինելու ոչ մի հարցով»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը վստահեցրեց, որ առաջիկայում հանրությունը ստանալու է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները և առկա խնդիրների լուծման ուղիները: «Ես ասում եմ, որ այն սիրո և համերաշխության մթնոլորտը, որը հիմա կա Հայաստանում, չպետք է խաթարվի, սակայն դա չի նշանակում, որ այն նպատակները, որոնք մենք մեր առաջ դրել ենք, չեն լուծվելու: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու հարցը մենք լուծելու ենք, ինչպես և մնացած բոլոր խնդիրները»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ իր վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: «Իմ վարչապետ ընտրվելու պահից բոլորը ոչ միայն կարող են և պետք է փորձեն ներկրել՝ ինչ ցանկանում են, այլև մենք էլ պետք է հետևենք, որպեսզի նույն իրավիճակը չշարունակվի»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը նաև վստահեցրեց՝ եթե ընտրվի վարչապետի պաշտոնում, կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց: