Երեւանի Հանրապետության հրապարակն այս պահին արդեն բազմամարդ է: Մարդիկ հավաքվել են, որպեսզի ժամը 12.00-ին այստեղից միասին հետեւեն ԱԺ հատուկ նիստին, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:

Հանրապետության հրապարակում համերգ է:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունենալու վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Առաջին փուլում՝ մայիսի 1-ին չհաջողվեց վարչապետ ընտրել, որովհետեւ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Այս անգամ ՀՀԿ-ն հայտարարել է, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ Հայաստանը կունենա վարչապետ: