«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մայիսի 8-ին, նշեցին ԵԿՄ կազմավորման 28-ամյակը: «Եռաբլուր» այցելած ԵԿՄ-ականները ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի, Մոնթե Մելքոնյանի շիրիմներին, Անհայտ զինվորի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեցին:

«Շնորհավորում եմ մեր եռասերունդ երկրապահներին, Վազգեն Սարգսյանին, գեներալ Մանվել Գրիգորյանին, մեր ժողովրդին շնորհավորում եմ երկրապահի օրվա կապակցությամբ, հպարտ ենք, որ երկրապահ ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը:

Մեզ հետ զրույցում գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը էլ ասաց, որ ԵԿՄ-ն ստեղծվեց որ ավելի կազմակերպված իրականացներ Արցախում ինքնապաշտպանական մարտերը:

«Երկրապահը ազգային ուժի դրսեւորման կարեւորագույն կիզակետն էր: Երկիր պահող ջոկատները, որոնք ցաքուցրիվ էին գործում, որոեցինք միավորել, որ ավելի կազմակերպված իրականացնեինք պաշտպանությունը: Անրաժեշտության դեպքում երկրապահը միշտ առաջնագծում է լինի դա բանակի կազմում, թե որպես կազմակերպություն, թե որպես անհատ»,-ասաց գեներալ-մայորը:

Նշենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր չէր այցելել «Եռաբլուր»: