ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ համագործակցության զարգացումը ամբողջությամբ համապատասխանում է երկու երկրների շահերին, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Վստահ եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը ամբողջությամբ բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերից»,-նշված է հեռագրում։