Հայաստանի վարչապետի պաշտոնում այսօր՝ մայիսի 8-ին ընտրված Նիկոլ Փաշինյանը առաջին ուղիղ եթերն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Վարչապետը նախ ներկայացրել է Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրը, վարչապետի աշխատասենյակը։ Նա նաեւ ներկայացրել է իր այսօրվա հանդիպումների արդյունքները։

Նաեւ նշել է, թե առաջին գործը մաքսատների հարցը պիտի լինի։ Նշենց, որ վաղն առավոտից մաքսատները պետք է սկսեն ռեկորդային արագ սպասարկում իրականացնել ներկրողներին, իսկ խնդիրների դեպքում ահազանգել վարչապետի թիմին։