Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացրին Սերժ Սարգսյանի գրասենյակից: Ներկայացնում ենք Ս. Սարգսյանի ուղերձն ամբողջությամբ.
«Մեծարգո՛ նախագահ Սարգսյան,
Մեծարգո՛ նախագահ Սահակյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համաքաղաքացիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության և հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար:
Մեր ժողովուրդը հերոսական մասնակցություն ցուցաբերեց և մեծ զոհողություններ մատուցեց հանուն հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում: Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհում ամրապնդվեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը: Խորհրդային Միության ժողովուրդների միասնական բռունցքն ազատագրեց Եվրոպան և կոտրեց նացիստական ամբողջատիրության ողնաշարը, որպեսզի այլևս երբեք որևէ ժողովուրդ չստորադասվի և չենթարկվի համակարգված ոչնչացման:
Հայ ժողովուրդն ինքն անցել էր այդ տառապանքի ուղիներով և կրկին դիմակայեց այդ նույն վտանգին նախորդ դարի վերջին տասնամյակում: Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեկընդմիշտ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ բնաջնջելով արցախահայությանը: Ազատամարտի ընթացքում մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն, տոկունություն և խիզախություն: Այդ պայքարի փառքն ու պսակն էր անառիկ բերդի համարում ունեցող Շուշիի ազատագրումը: Արցախի պաշտպանության բանակը, կոփվելով մարտերում, դարձավ արցախահայության բնօրրանը պաշտպանող ամուր և անսասան վահանը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը և պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման համար»:
Այս թեմայով
Անչելոտի․ Գվարդիոլան շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի. լրատվամիջոց
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ
Վրաստանի ՆԳՆ․ Կառավարության շենքի հարակից տարածքում երկու մարդ է ձերբակալվել
Բայդենը կոչ է արել Կոնգրեսին՝ շտապ ընդունել Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծերը
Եվրոպայի լիգա․ Օրվա հանդիպումները
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
Կառավարության դիմաց ակցիա է սպասվում. ովքեր են ակցիա իրականացնողները
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանը չկալանավորվեց. դատավոր Ժորա Չիչոյանը հրապարակել է որոշումը
ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ «Ժողովուրդ»
Աստղագուշակ ապրիլի 17-ի համար
Եղանակը Հայաստանում
Ծննդաբերությունից հետո Լուսինեի մոտ քաղցկեղ են հայտնաբերել
Իրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին
Ռուս խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը. լրատվամիջոց
Ռուբեն Վարդանյանը՝ Miloserdie -ի հանրահայտ բարեգործների շարքում
ՊՆ նախկին շենքը պայթեցվեց
Վրաստանի ՆԳՆ․ Կառավարության շենքի հարակից տարածքում երկու մարդ է ձերբակալվել
Բայդենը կոչ է արել Կոնգրեսին՝ շտապ ընդունել Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր...
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Իրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը պաշտպանել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի անժամկետ գործողությունը
Պորտուգալիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
1
Սամվել Վարդանյանը չկալանավորվեց. դատավոր Ժորա Չիչոյանը հրապարակել է որոշումը
2
ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ «Ժողովուրդ»
3
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
4
ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ «Ժողովուրդ»