«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.

Ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան փող. 1-ից-32, Աբովյան փող. 36-ից-38, Մաշտոցի պող. 48-ից-54 զույգ եւ 39-ից-43 կենտ համարների ջրամատակարարումը:

Ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 1, 2, 3 փողոցների, Խորենացի փող. 205-ից-231, Սասունցի Դավիթ փող. 70, 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: