«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հասարակ պահվածքը հաճախ զարմացնում է մարդկանց: Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել՝ ի ցույց դնելով աշխատասենյակը, աշխատանքային պայմանները, նաև պատմել էր իր աշխատանքային օրվա ընթացքի մասին:

Երեկ էլ Հաղթանակի զբոսայգում Արմեն Սարգսյանն առանց ավելորդ ձևականության զրուցում, շփվում էր քաղաքացիների հետ, չէր անտեսում իրեն մոտեցող ոչ մի քաղաքացու:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ հետաքրքիր մի դրվագի է ականատես եղել. երբ Արմեն Սարգսյանին մոտեցավ ՀՀԿ հայտնի տատիկը, Արմեն Սարգսյանը շատ ուշադիր լսեց նրա բողոքը: Ընդ որում, ՀՀԿ տատիկը ներկայացավ իր իսկական անուն-ազգանվամբ` Սուսաննա Սարգսյան: Նախագահ Արմեն Սարգսյանը կատակեց, թե շատ հազվադեպ հանդիպող ազգանուն է կրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: