Կառավարության նիստ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի չի ունենա:

Թեեւ սովորաբար կառավարության նիստերը մշտապես տեղի են ունեցել հինգշաբթի օրերին, սակայն այս անգամ նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 11-ին: Այս մասին  հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը

Նա նշեց, որ նիստը բաց կլինի լրագրողների համար:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե օրենսդրական արգելք չլինի, անհրաժեշտ չլինի փոխել օրենքը, ապա կառավարության նիստը բաց անցկացնելու հարցում խնդիր չի լինի: