ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի փոխարեն պատգամավորական մանդատը բաժին կհասնի ՀՀԿ համամասնական ցուցակi 195-րդ հորիզոնականը զբաղեցնող Հակոբ Հակոբյանին («Կիլիկիա» գործարանի սեփականատեր):

Քանի որ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքից, ապա նրան փոխարինելու է նույն ընտրական տարածքում ստացած ձայների թվով նրան հաջորդող թեկնածուն: Իսկ այս դեպքում այդ թեկնածուն Հակոբ Հակոբյանն է:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ, իսկ այսօր հրաժարականը համարվել է ընդունված: